Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 8:4
12 Խաչաձեւ Հղումներ  

Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ։


Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։


և եթե ոտքի կանգնի ու կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար թող հատուցում վճարի։


Այն ժամանակ կույսերը պիտի ցնծան երիտասարդների տոնախմբության մեջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդության պիտի վերածեմ, իրենց տրտմությունից ուրախ պիտի դարձնեմ նրանց։


Եվ Հուդայի երկրի բնակիչներն իրենց քաղաքներով ու գործավորներով հանդերձ պիտի հարստանան հոտերով,


Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։


Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,


Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին և քո հոր տան սերնդին,


և ծեր չի լինի քո տան մեջ։ Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարություններին, որ Տերը՝ Աստված, անելու է Իսրայելին, և քո տան մեջ բնավ ծեր չի լինելու։