Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
ԶԱՔԱՐԻԱ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք չե՞ն այն խոսքերը, որ Տերը խոսեց իր նախկին մարգարեների միջոցով, երբ Երուսաղեմը դեռ շեն էր ու բարիքների մեջ, և նրանց քաղաքները՝ շուրջանակի, և բնակեցված էին և՛ լեռնայինները, և՛ դաշտայինները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։ |
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։
Ու ամեն կողմից Հուդայի քաղաքներից պիտի գան Երուսաղեմ, պիտի գան նաև Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից և հարավի կողմերից՝ բերելով ողջակեզներ, խունկ, ընծա ու կնդրուկ և օրհնություն պիտի մատուցեն Տիրոջ տան մեջ։
Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր, բայց ասացիր. «Քեզ չեմ լսի»։ Քո մանկությունից սկսած՝ դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։
Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն և կնքեն և վկաներ կարգեն Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում և Նագեբի քաղաքներում, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ ոչխարների հոտեր են անցնելու դրանք հաշվողի ձեռքի տակով,- ասում է Տերը։-
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։
Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք,
Իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու իմ օրենքներն ու խոսքերը, որ Ամենակալ Տերն ուղարկեց իր Հոգով՝ նախկին մարգարեների միջոցով. մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջից։