Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
ԶԱՔԱՐԻԱ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց ինձ. «Բաբելացիների երկրում նրա համար տուն շինելու և պատրաստելու. և այն դնելու են այնտեղ՝ իր պատրաստածի վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։ |
Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով. “Հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղները”»։
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
ապա Տերը նոր նշաններով, մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին։