ԶԱՔԱՐԻԱ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դարձավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ և արթնացրեց ինձ, ինչպես երբ մարդ արթնանում է իր քնից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։ |
Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։
Եվ ասացի. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ՝ ի՛նչ են դրանք»։
Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Եվ ասացի՝ «Ո՛չ, տե՛ր»։
Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք կանգնած էին նրա մոտ։