և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։
ԶԱՔԱՐԻԱ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը կելնի ու պատերազմ կտա այդ ազգերի դեմ, ինչպես պատերազմի օրը՝ իր ճակատամարտի օրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։ |
և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլք, պիտի անհետանա Երուսաղեմի վրա հարձակվածների ու նրա դեմ հավաքվածների զորությունը, որ նեղում են նրան։
Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ հետո, որ Աստված լսեր մարդու ձայնը, որովհետև Տերն Իսրայելի հետ միասին պատերազմեց։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։