ԶԱՔԱՐԻԱ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն ինձ դարձյալ ասաց. «Դու քեզ համար տգետ հովվի հովվության գործի՛ք վերցրու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։ |
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։
Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։