Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ կվերցնեմ իմ գավազանը՝ Գեղեցկությունը, ու կնետեմ այն՝ խզելու իմ ուխտը, որ կնքեցի բոլոր ժողովուրդների հետ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 11:10
20 Խաչաձեւ Հղումներ  

երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեեին


Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։


“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։


Եվ ասաց. «Նրա անունը դի՛ր “Ոչ իմ ժողովուրդ” [𝕸 Լո-Ամմի], քանի որ դուք իմ ժողովուրդը չեք, ես էլ ձեր ոչ մի բանը չեմ»։


Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։


Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը չկատարվի։


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։