Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։
Եփեսացիներին 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ |
Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։
Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը.
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Երբ գնում էի Մակեդոնիա, քեզ խնդրեցի, որ Եփեսոսում մնաս, որպեսզի պատվեր տաս ոմանց, որ չուսուցանեն օտար վարդապետություններ
Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։
Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.