Եփեսացիներին 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու է ասվում. «Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ |
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։
Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբովրա՛, Արթնացրո՛ւ բյուրավորներին ժողովրդի հետ. Արթնացի՛ր, արթնացի՛ր, խոսի՛ր երգերով։ Զորացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ, Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինեեմի որդի։