Եբրայեցիներին 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ |
Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։
Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
Արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի խոսքին, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ։
Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։
Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
որին նաև ձեզ կանչեց մեր քարոզած Ավետարանի միջոցով, որպեսզի ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։
Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,
Քանզի և՛ բանտարկվածներին կարեկից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումն ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, որտեղ այն միշտ մնում է։
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։
Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, դուք, որ մասնակից եք երկնավոր կոչմանը, նայե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Առաքյալին և Քահանայապետին, որին խոստովանում ենք մենք։
Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։
ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, այլ մեկ անգամ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով։
նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։