Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։
Եբրայեցիներին 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիի զավակներից նրանք, որ քահանայություն են ստանում, ըստ Օրենքի՝ իրավունք ունեն տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեկուզ վերջիններս Աբրահամի զավակներ լինեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։ |
Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։
Բոլոր նրանք, որ Հակոբի հետ մտան Եգիպտոս, որոնք ծնվել էին նրանից, չհաշված նրա որդիների կանանց, վաթսունվեց հոգի էին։
բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
Իմացա նաև ու վերահասու եղա, որ ղևտացիների բաժինն իրենց չէր տրվել, և նրանք գնացել էին իրենց ագարակները. ղևտացիներն ու երգիչները այնտեղ մշակություն էին անում։
«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։
Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։