Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Բոլոր նրանք, որ Հակոբի հետ մտան Եգիպտոս, որոնք ծնվել էին նրանից, չհաշված նրա որդիների կանանց, վաթսունվեց հոգի էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը վաթսունվեց հոգի էին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:26
7 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։


Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։


Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ.


Իսկ Հովսեփը Եգիպտոսում էր։ Հակոբից սերած բոլորը յոթանասունհինգ հոգի էին։


Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։


Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։


Գեդեոնը յոթանասուն որդի էր սերնդագործել, որովհետև շատ կանայք ուներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ