Եբրայեցիներին 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ երևալու է մի այլ քահանա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս, |
Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։
Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։
Իսկ արդ, եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր Օրենքը ստացել), ի՞նչ կարիք կար այլևս, որ մեկ այլ քահանա երևան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, եթե չասենք՝ ըստ Ահարոնի կարգի,
Արդ, հայտնի է, որ մեր Տերը սերում է Հուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։
Նա անհայր, անմայր էր, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. նմանվելով Աստծու Որդուն՝ նա կա ու մնում է մշտնջենապես քահանա։