Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։
Եբրայեցիներին 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանը այրվելն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։ |
Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։
և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։
և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։
ապա ցորենի փոխարեն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարեն՝ մորենի»։ Եվ Հոբը դադարեց խոսելուց։
Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ ինձ կդնի ագարակի մեջ՝ պահպանելու արտի ցողունը։ Նրա այս թշնամանքի համար այսուհետև պիտի անարգեմ նրան։ Ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ “Այրվեցինք”,-
Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և երբ բարիքը գա, չի տեսնի. կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ, երբեք չբնակեցված երկրում։
Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,
Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։
Հիսուսը խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Այլևս երբեք ոչ ոք քեզնից թող պտուղ չուտի»։ Եվ նրա աշակերտները լսում էին։
Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։
Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։
Գիտեք, որ թեև հետո ուզեց ժառանգել օրհնությունները, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն։