Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Եբրայեցիներին 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։

Տես գլուխը



Եբրայեցիներին 5:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։


որոնք, կանգնելով Ոզիաս արքայի դիմաց, ասացին նրան. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»։


որդին Աբիսուայի, որդին Փանեեսի, որդին Եղիազարի, որն էլ առաջին քահանա Ահարոնի որդին էր։


«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։


«Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը


Քեզ և քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մերձեցրեց իրեն, և այժմ ցանկանում եք նաև քահանա՞ դառնալ։


Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։


և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։


դրանց մեջ կրա՛կ դրեք և խո՛ւնկ լցրեք և վաղը խնկարկե՛ք Տիրոջ առաջ։ Տերը ում որ ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։


իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։


Սրանք են Ահարոնի որդիները՝ օծված քահանաներ, որոնց սրբագործեցին քահանայագործելու համար։


Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։