ԹՎԵՐ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ3 Սրանք են Ահարոնի որդիները՝ օծված քահանաներ, որոնց սրբագործեցին քահանայագործելու համար։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց օծեց քահանայություն անելու համար։ Տես գլուխը |
Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։