Եբրայեցիներին 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քառասուն տարի շարունակ։ Ուստի վրդովեցի այդ սերնդից և ասացի. “Սրտով միշտ մոլորված են, և նրանք չճանաչեցին իմ ճանապարհները”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քառասուն տարի։ Դրա համար այդ սերնդից զզվեցի և ասացի. "Միշտ մոլորվում են սրտով, և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին"։ |
Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։
Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, և Տերը նրանց թշնամի դարձավ, հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
Հարցնում էին վիճակաքարերով և նրա գուշակաձողերով հայտնում էին նրան. պոռնկության ոգով մոլորվեցին և պոռնկանալով հեռացան իրենց Աստծուց։
Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
Բայց եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչի՞ համար եմ ես դատվում իբրև մեղավոր։
Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։
Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։