Եբրայեցիներին 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասել. «Պիտի հայտնեմ քո անունը իմ եղբայրներին, Պիտի գովաբանեմ քեզ քո ժողովրդի հավաքի մեջ» (Սաղ. 21(22).22)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Սաղ. 22.22)։ |
Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։
երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին