Աքաաբը իր կնոջը՝ Հեզաբելին, պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե ինչպես նա բոլոր մարգարեներին սրակոտոր էր արել։
Եբրայեցիներին 11:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, |
Աքաաբը իր կնոջը՝ Հեզաբելին, պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե ինչպես նա բոլոր մարգարեներին սրակոտոր էր արել։
Եղիան վախեցավ, ելավ գնաց այդտեղից, եկավ Հուդայի Բերսաբեե քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։
իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր «Իմ հոր Աստվածը իմ օգնականն է, և նա փրկեց ինձ փարավոնի ձեռքից»։
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։
Մեծամեծ հարվածներով զարկեց նրանց սրունքներին ու մեջքին և իջավ բնակվեց Ետեմի հեղեղատի մոտ՝ մի քարայրում։
Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարվածեմ ու Դավթին պատին գամեմ»։ Սավուղը նետեց գեղարդը, բայց Դավիթը երկու անգամ նրանից խույս տվեց։
Սավուղը փորձեց Դավթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սավուղի հարվածից խույս տվեց. գեղարդը պատին խրվեց, իսկ Դավիթը փախչելով ազատվեց։
Դավիթը Ռամայի Նավաթ բնակավայրից փախավ եկավ Հովնաթանի մոտ ու նրան ասաց. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է հանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ մտադրվել է ինձ սպանել»։