Եբրայեցիներին 10:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։ Եվ եթե մեկը երկմտում է, իմ հոգին նրան չպիտի հավանի» (Ամբ. 2.3-4)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի» (Ամբ. 2.3-4)։ |
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։
և որոնք խոտորվում էին Տիրոջից, որոնք ո՛չ փնտրում էին Տիրոջը, ո՛չ էլ Տիրոջ կողմն էին լինում»։
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։ Նրա վրա կդնեմ իմ Հոգին, և հեթանոսներին կպատմի արդարության մասին։
Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։
որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
Որ Օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Աստծու առաջ, քաջ հայտնի է, որովհետև ասում է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
որոնք սպանեցին Տեր Հիսուսին ու մարգարեներին, հալածեցին նաև մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց թշնամի դարձան։
Բայց մենք երկմտելով ոչ թե կորստյան ենք մատնվում, այլ հավատով հասնում ենք հոգիների փրկության։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։