Եբրայեցիներին 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ |
«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,
Նվիրված հողից բաժին է լինելու այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նրանց, որ մոտենում են՝ պաշտամունք մատուցելու Տիրոջը։ Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացված լինելու՝
Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։
Այս օրինակով ամեն օր, յոթ օր շարունակ, պատարագ և զո՛հ մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը, ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից բացի։
Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։
չհաշված յուրաքանչյուր ամսվա առաջին օրը սահմանված ողջակեզը, դրա անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ իբրև անուշահոտություն Տիրոջը»։
Արդարև, գալիք բարիքների ստվերն էր Օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը. այն նույն զոհերը, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին,
Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։
որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։
Քանզի, եթե նա երկրի վրա լիներ, թերևս քահանա չլիներ իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրենքի.