Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Քանզի, եթե նա երկրի վրա լիներ, թերևս քահանա չլիներ իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրենքի.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 8:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։


Դուք ինքներդ կատարեք սրբությունների ու զոհասեղանի սպասավորությունները, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս չիջնի Տիրոջ բարկությունը։


Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։


որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։


Ամեն մի քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգված, ուստի պետք է նա էլ մի բան ունենա, որ մատուցի։


Դա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ մատուցում էին ընծաներ և զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խիղճը, այլ դրանք կապված էին


Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ