Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սիոնի պատվական որդիները, որ ավելի պատվական էին, քան թանկագին քարերը, ինչպե՜ս համարվեցին խեցեղեն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սիոնի պատվական որդիները՝ մաքուր ոսկու հավասար, ինչպե՜ս համարվեցին կավի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:2
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։


Եվ քո բոլոր որդիների մեջ, որոնց դու ծնեցիր, մեկը չեղավ, որ մխիթարեր քեզ. քո բոլոր որդիների մեջ, որոնց դու մեծացրիր, մեկը չեղավ, որ զորավիգ դառնար քեզ։


Այն ժամանակ Տերն ինձ ասաց. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կավից շինված մի կուժ, ժողովրդի ավագներից և քահանաների ավագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ,


ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։


քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։


Ծերն ու տղան միասին վախճանվեցին ճանապարհների գլխին, կույսն ու երիտասարդը քշվեցին գերության. քո բարկության օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։


Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաև պառավներին։


Իսրայելն ընկղմվեց. այժմ ազգերի մեջ եղավ անպիտան անոթի պես։


Քանի որ քեզ, ո՛վ Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ո՛վ Սիոն, հույների որդիների դեմ, և կշոշափեմ քեզ պատերազմողի պողպատե սուսերի պես։


Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։


Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ են լինում, այլև փայտե ու խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, մյուսները՝ ոչ պատվավոր գործածության։