ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի. «Ահա կործանվեցի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։ |
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Նրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”։
որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։