Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չասա՞ց, թե՝ «Այսպես է ասում Տերը», և կատարվեց։ Բարձրյալի բերանը չէ՞ր, որ պատվիրեց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞վ է նա, որ ասի, և ասածը կկատարվի, եթե Տերը այդպես չի հրամայել։ |
Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։
Մեկն ուժգին ձգեց իր աղեղը և ճեղքելով Իսրայելի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Նա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրավոր եմ»։
Մինչ Եղիսեեն խոսում էր նրանց հետ, պատգամավորը եկավ նրանց մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրա էլ ի՞նչ հույս դնեմ»։
Եվ քանի որ դու այս բոլորն ունես գիտեմ, որ ամեն բան կարող ես. քեզ համար անհնարին ոչ մի բան չկա։
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Եվ նրանց ասաց. «Թող այդպես լինի։ Տերը ձեզ հետ։ Պատրաստ եմ ձեզ արձակելու, բայց ոչ ձեր ունեցվածքը։ Երևում է, որ չար մտադրություն ունեք։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։
Քանի որ Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում ողորմելու եմ, և գթալու եմ, ում գթալու եմ» (Ելք 33.19)։
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,