Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

երբ դատարանում անիրավում է մարդուն, Տերը չի՞ տեսնում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:36
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։


Նրանն է ծովը. նա արարեց այն, Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։


Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։


և արդարությունը վերացավ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ Տեսավ Տերը և չհավանեց, որովհետև իրավունքը բացակայում էր։


Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։


տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արեցիր, Տե՛ր։


Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։


«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։