ԵՐԵՄԻԱ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ այսպես է ասում Աստված՝ Զորությունների Տերը. «Ահավասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց և պիտի փորձեմ նրանց, որովհետև չարությունների պատճառով ուրիշ ինչպե՞ս վարվեմ իմ ժողովրդի դստեր հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։ |
Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա, մաքրելու համար քեզ պիտի այրեմ քուրայում, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ամբարտավաններին պիտի խոնարհեցնեմ։
Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։
քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։
Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Ինչպես որոգայթներն են լի թռչուններով, այնպես էլ նրանց տներն են լեցուն նենգությամբ։ Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան
Արդ, Երուսաղեմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորվեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորության մեջ համառեցին ու չցանկացան դարձի գալ։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։