Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Քաղե՛ք, քաղե՛ք, Իսրայելի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արեք և նորից նույն գործի՛ն վերադարձեք ինչպես այգին քաղողն է վերադառնում դեպի իր զամբյուղը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 6:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետև Անաթովթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց այցելելու»։


«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։


Այգեկութ անողները վրա հասան քեզ և մնացորդներ չեն թողնելու քեզ, ինչպես գիշերվա գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրա։


քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։


Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։