Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։
ԵՐԵՄԻԱ 52:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղեմից տարան ութ հարյուր երեսուներկու հոգի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։ |
Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։
Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։
Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,
Այս է այն խոսքը, որ Հուդայի Սեդեկիա արքայի տասներորդ տարում, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում, Տերն ուղղեց Երեմիային։
Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։
Հինգերորդ ամսին, ամսի տասին,- դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր,- բաբելացիների արքայի թիկնազորի պետ Նաբուզարդան դահճապետը եկավ,
Սրանք են թվերը նրանց, որոնց գերեց Նաբուքոդոնոսոր արքան. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա,
Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերեվարեց յոթ հարյուր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարյուր հոգի։