Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.
ԵՐԵՄԻԱ 50:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։ |
Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.
Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։
Դամասկոսը վհատվեց, փախուստի դիմեց և կործանվեց. դողը բռնեց նրան, երկունքը վրա հասավ նրան, ինչպես ծննդկանին։
Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,
Նրանց լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես մեզ պաշարեցին նեղությունները։