Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Դամասկոսը վհատվեց, փախուստի դիմեց և կործանվեց. դողը բռնեց նրան, երկունքը վրա հասավ նրան, ինչպես ծննդկանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։


Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,


Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե երբևէ արուն ծնե՞լ է. որովհետև ամեն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մեջքին պահած, ինչպես ծննդկան կինը, և բոլորի դեմքի գույնը դալուկ դարձած.


Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։


Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար։ Աղաղա՛կ բարձրացրեք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում։


Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրա պիտի բերեմ իմ բարկությունն ու ցասումը,- ասում է Տերը,- և իմ սուրը պիտի արձակեմ նրանց հետևից, մինչև որ այն իսպառ ջնջի նրանց։


Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։


Նրանց լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես մեզ պաշարեցին նեղությունները։


Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։


Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։


Ազգ ազգի դեմ կելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, տարբեր տեղերում երկրաշարժներ կլինեն, սով, համաճարակ ու խռովություններ. բայց այս ամենը սկիզբն է նեղությունների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ