Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։
ԵՐԵՄԻԱ 50:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաբելոնի երկրից փախածների ու փրկվածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության մասին, նրա տաճարի վրեժխնդրության մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։ |
Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։
Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։
Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամեն մեկդ ձեր ա՛նձը փրկեք Տիրոջ ցասումից ու բարկությունից։
Փախե՛ք Բաբելոնի միջից, թող ամեն մեկն իրեն փրկի, որպեսզի չկործանվեք նրա անիրավությունների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տերը նրանից վրեժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։
Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։
Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։