Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
ԵՐԵՄԻԱ 50:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես վրեժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից և նրա երկրից, ինչպես վրեժխնդիր եղա ասորեստանցիների արքայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։ |
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։
Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։
Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։
Եվ կլինի, որ ով քեզ տեսնի, կիջնի և կասի. «Դո՛ւ, խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար», որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։
Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։