Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես վրեժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից և նրա երկրից, ինչպես վրեժխնդիր եղա ասորեստանցիների արքայից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։


Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։


Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։


Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։


Երբ իմ փայլատակող սուրը սրեմ, Եվ ձեռքս դատաստանը գործադրի, Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ Եվ ինձ ատողներին կհատուցեմ։


Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։


Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ