Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։
ԵՐԵՄԻԱ 49:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս է, որ նա չխնայեց իմ քաղաքը, այն ավանը, որը ես սիրեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։ |
Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։
Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։
Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։
Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։
Ինչպե՜ս պարտության մատնվեցիր, ո՛վ Սիսակ, ինչպե՜ս որսի պես բռնվեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպե՜ս Բաբելոնն ամայացավ հանուր ազգերի մեջ։
նրա տանջանքների երկյուղից հեռու կանգնելով՝ պիտի ասեն. «Վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք Բաբելոն, հզո՛ր քաղաք, մեկ ժամում եկավ հասավ քո դատաստանը»։