Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Դրա համար քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռվող մարդիկ պիտի զոհվեն այն օրը,- ասում է Զորությունների Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:26
7 Խաչաձեւ Հղումներ  

Ահա թե ինչու այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես պիտի այցելեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանվեն, տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանվեն։


«Ահա թե ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռվող մարդիկ պիտի կոտորվեն այն օրը,- ասում է Տերը։-


Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։


Ծերն ու տղան միասին վախճանվեցին ճանապարհների գլխին, կույսն ու երիտասարդը քշվեցին գերության. քո բարկության օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։


Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։


«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ