ԵՐԵՄԻԱ 48:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի նշա՛ն տվեք Մովաբին, որը տոչորվելով պիտի տոչորվի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածվեն բնակիչներ չլինելու պատճառով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։ |
Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,
Գերության պատրաստությո՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն ավերակ պիտի դառնա, և վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։
Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։