որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։
Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ. Նա մարգարեներ առաքեց նրա մոտ ու ասաց նրան. «Դու ինչո՞ւ հարեցիր այդ ժողովրդի աստվածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։
«Հավաքվե՛ք և եկե՛ք, միասին խորհե՛ք, ո՛վ դուք՝ հեթանոսներից փրկվածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտե կուռքը և աղոթում էին աստվածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։
Ահա թե ինչու օրեր պիտի գան,- ասում է Տերը,- ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մոտ, որոնք պիտի խոնարհեցնեն նրան, նրա անոթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։