ԵՐԵՄԻԱ 46:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա Երեմիա մարգարեին ուղղված Տիրոջ խոսքը եգիպտական բոլոր ազգերի մասին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին, |
Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։
Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։
պիտի գա ու հարված հասցնի եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակված, մահվան պիտի դատապարտի, ում գերություն՝ գերության, ում սուր՝ սրի։
Տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։