ԵՐԵՄԻԱ 40:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդ բոլոր հրեաներն ամեն տեղից, ուր ցրված էին, եկան Հուդայի երկիրը՝ Մասեփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։ |
Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։
Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։
Կարեի որդի Հովնանն ու զորքի բոլոր հրամանատարները, որոնք դաշտում էին, Մասեփայում ներկայացան Գոդողիային
Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։
Կարեի որդի Հովնանը և զորքի բոլոր հրամանատարներն առան Հուդայի բոլոր մնացորդներին, որոնք Հուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մոտից, ուր ցրված էին,
Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան նվերներ ընծայելուց, ամեն ինչի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք։
Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։