և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
ԵՐԵՄԻԱ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ինչպես ագարակի պահապաններ, շրջապատել են այն։ Դու անտեսեցիր ինձ,- ասում է Տերը.- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։ |
և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
Սիոնի դուստրը լքված պիտի մնա, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակը՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը։
Նրա թագավորության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից բարձր պատնեշ կանգնեցրեց։
Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։
Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։