Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։
ԵՐԵՄԻԱ 37:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը ևս ականջ չդրեցին Տիրոջ խոսքերին, որ հայտնել էր Երեմիա մարգարեի միջոցով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։ |
Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։
և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։
Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։
«Բայց ես՝ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, դարձյալ կբնակեցնեմ քեզ վրաններում ըստ տոների օրերի
Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։