Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, որտեղ արքունի կալանավորներն էին բանտարկված։
ԵՐԵՄԻԱ 37:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեմիան ընկավ Այերինովթ, այն տունը, որտեղ գուբն էր։ Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։ |
Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, որտեղ արքունի կալանավորներն էին բանտարկված։
Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։
և ասացե՛ք. “Այսպես է ասում արքան. “Սրան բա՛նտ դրեք, և նա թող մի կտոր հացով ու մի կում ջրով սնվի, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ”»։
Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։
Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։
Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,
Սեդեկիա արքան հրաման արձակեց, և նրան գցեցին բանտի գավիթը։ Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչև որ հացը քաղաքից բոլորովին կտրվեց։ Եվ Երեմիան մնաց բանտի գավթում։
Երեմիան գնում-գալիս էր ամբոխի մեջ, ու նրան բանտ չգցեցին։ Այն ժամանակ փարավոնի զորքը ելավ եգիպտացիների երկրից, որի մասին լսելով՝ քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, հեռացան Երուսաղեմից։
ապա նրանց կասես. “Ես գութ աղերսեցի արքայի առաջ, որ ինձ նորից հետ չդարձնի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։
Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու,
ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Դե՛, մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։
Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։
և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։
Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։