Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
ԵՐԵՄԻԱ 36:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։ |
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Ականջները շուռ տվեցին և բոլորն իրենց հոժար սրտով գնացին դեպի չարիքը։ Եվ որովհետև ինչ որ պատվիրեցի նրանց անել, չարեցին, իմ այս ուխտի բոլոր խոսքերը կկատարեմ նրանց նկատմամբ”»։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։
Մարգարե լինի, քահանա թե ժողովուրդ, ով ասի՝ “Տիրոջ տեսիլքը”, այդ մարդուց և նրա ընտանիքից վրեժխնդիր եմ լինելու։
դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։
Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խոսել էի, որովհետև ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատասխան չտվին»։
Այլ այժմ՝ շուտով իմ բարկությունը քեզ վրա թափելու եմ, իմ զայրույթն ի կատար եմ ածելու, քեզ հետ դատաստան եմ տեսնելու ըստ քո բռնած ճանապարհի և քեզ քո պաշտամունքների բոլոր պղծությունների համար պատժելու եմ։
Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։