Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այլ այժմ՝ շուտով իմ բարկությունը քեզ վրա թափելու եմ, իմ զայրույթն ի կատար եմ ածելու, քեզ հետ դատաստան եմ տեսնելու ըստ քո բռնած ճանապարհի և քեզ քո պաշտամունքների բոլոր պղծությունների համար պատժելու եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 7:8
35 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե այդ երկրի վրա ժանտախտ բերեմ, արյան միջոցով զայրույթս նրա վրա թափեմ՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


Մինչ նրանց կոտորում էին, նայեցի ու տեսա և երեսս ի վայր ընկնելով՝ աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տեր. ահա դու Իսրայելի տան մնացորդներին ես ջնջում՝ քո զայրույթը Երուսաղեմի վրա թափելով»։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։


Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։


“Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։


Հուդայի իշխանները նմանվեցին նրանց, որ փոփոխում են սահմանները. նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ասպատակությունը։


Զայրույթս թափելու եմ Սայինի՝ եգիպտացիների ամրոցի վրա ու կործանելու եմ մեմփացիների հարստությունը։


Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։


Ով որ հեռու է, ժանտախտից է մեռնելու, ով էլ որ մոտ է, սրից է ընկնելու, իսկ ով որ մնում է և ով պաշարման մեջ է, սովից են կոտորվելու։ Այսպիսով իմ բարկությունն եմ իրագործելու նրանց վրա։


Տերն ի կատար ածեց իր ցասումն ու բարկությունը, թափեց իր ցասումն ու բարկությունը և կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը։


Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։


Արտասուքների հացով մեզ սնեցիր Եվ բավական արցունք խմեցրիր մեզ։


«Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։


Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։


Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։


Ա՞յս բանի համար եք ասում. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Ձեզանից յուրաքանչյուրին իր ճանապարհի համեմատ եմ դատելու, ո՛վ տուն Իսրայելի»։


Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։


Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Բայց կուռքերին նվիրված նրանց սրտի համար, այն անօրենությունների համար, որ գործել են, և այն ճանապարհի համար, որ ընթանում էին, պատիժ եմ բերելու նրանց գլխին”»,- ասում է Ամենակալ Տերը։


Այն բանի համար, որ մանկությանդ օրերը չհիշեցիր և այդ ամենով ինձ տրտմեցնում էիր, ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար այս ամենը գլխիդ բերեցի,- ասում է Ամենակալ Տերը։- Այսպես քո բոլոր անօրենությունների վրա ամբարշտություն էլ գործեցիր”։


«Ամենակալ Տերն այսպես է ասում. “Քեզ հետ վարվելու եմ այնպես, ինչպես դու ես վարվել, ինչպես որ ամեն բան անարգել ես ու իմ ուխտը զանց առել։


Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։


Ես՝ Տերս, խոսեցի։ Կգա ժամանակ, այդպես կանեմ ու հետ չեմ կանգնի, ոչ էլ կողորմեմ, ոչ էլ կսփոփեմ, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ քեզ կպատժեմ,- ասում է Ամենակալ Տերը։- Ուստի քեզ դատելու եմ ըստ քո թափած արյան, ըստ քո խորհուրդների եմ քեզ պատժելու, ո՛վ դու, պի՛ղծ ու անվանարկյա՛լ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։


Տիրոջ դատաստանը Հուդայի հետ է՝ Հակոբից վրեժխնդիր լինելու համար. ըստ նրա ճանապարհների և ըստ նրա ընթացքի կհատուցի նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ