Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 35:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները պահեցին իրենց հոր տված պատվիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ռեքաբի որդի Հովնադաբի որդիները կատարեցին իրենց հոր հրամանը, որ հրամայել էր իրենց, բայց այս ժողովուրդն ինձ չի լսում”»։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 35:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի որդի Հեբուսթեն ուներ գնդերի երկու զորապետներ, որոնցից մեկի անունն էր Բաանա, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիները։ Բերովթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։


Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։


Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հավատարիմ մնացին այն պատվիրանին, որ նա տվել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եվ նրանք չխմեցին մինչև օրս, որովհետև հնազանդվեցին իրենց հոր պատվիրանին։ Իսկ ես սկզբից ևեթ խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Ուղղե՛ք ձեր ընթացքն ու վարքը, և ձեզ կբնակեցնեմ այս վայրում։


«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։