Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 35:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 35:15
31 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


Եթե այս բանը կատարեք, ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագավորներ, որոնք կբազմեն Դավթի աթոռին և կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թե՛ իրենք և թե՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։


Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։


Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։


“Երբ վեց տարին լրանա, քո եբրայեցի եղբորը, որ քեզ կվաճառվի և վեց տարի քեզ համար կաշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։


ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։


«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։


«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից


Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։


Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։


Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։


Օտար աստվածների, ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից մի՛ գնա,


Ականջները շուռ տվեցին և բոլորն իրենց հոժար սրտով գնացին դեպի չարիքը։ Եվ որովհետև ինչ որ պատվիրեցի նրանց անել, չարեցին, իմ այս ուխտի բոլոր խոսքերը կկատարեմ նրանց նկատմամբ”»։


քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։


Եթե իմ խորհրդի մեջ մնային, ապա իմ խոսքերը լսելի կդարձնեին իմ ժողովրդին, հետ կպահեին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից։


«Վաղօրոք արձակեցի ու ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։


ականջ չդնեք իմ ծառա մարգարեների խոսքերին, որոնց ես կանխավ ուղարկեցի ձեզ մոտ. ուղարկեցի, բայց դուք չլսեցիք.


որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-


Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։


թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ