Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
ԵՐԵՄԻԱ 34:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։ |
Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Ռափսակը լսեց, որ Ասորեստանի արքան վերադարձել է Լաքիսից և Ղոբնայի դեմ պատերազմի մեջ է, և գնաց այնտեղ նրան հանդիպելու։
Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։
Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան, կկանչեն իրենց աստվածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկություն չի լինելու իրենց նեղության ժամանակ։
Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զորքերով, իր իշխանությանը ենթակա բոլոր երկրներով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելավ Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների դեմ, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.
«Գուժե՛ք Հուդայի մեջ, լուրը թող հասնի Երուսաղեմ, ասացե՛ք, փո՛ղ հնչեցրեք երկրով մեկ, աղաղա՛կ բարձրացրեք, գոչե՛ք, հավաքվե՛ք և մտե՛ք պարսպապատ քաղաքները։
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։
Կառքերի շաչյուն և երիվարների դրնդյուն. Լաքիսի՛ բնակիչներ, նա է մեղքերի առաջնորդը Սիոնի դստեր, քանի որ քո մեջ գտնվեցին Իսրայելի ամբարշտությունները։
Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։
Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.
Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։