Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:7
18 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով.


Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։


Հերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա,


Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։


Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրա բոլոր զորքերը, իր իշխանության տակ գտնվող երկրի բոլոր թագավորությունները և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի դեմ և նրա բոլոր քաղաքների դեմ.


Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։


Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։


Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։


Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։


Լաքիս, Բազկաթ, Էգղոն,


Հերիմութի թագավորը՝ մեկ,


Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։


Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։


Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայց մարդ ուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։


Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ