Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 «Գուժե՛ք Հուդայի մեջ, լուրը թող հասնի Երուսաղեմ, ասացե՛ք, փո՛ղ հնչեցրեք երկրով մեկ, աղաղա՛կ բարձրացրեք, գոչե՛ք, հավաքվե՛ք և մտե՛ք պարսպապատ քաղաքները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 4:5
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։


Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ,


Երբ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, և նրանցից ազատվածները մտան ամրացված քաղաքները,


«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտավ այս երկիրը, ասացինք. «Քաղդեացիների զորքի պատճառով, ասորեստանցիների զորքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ և այնտեղ ապրենք»։


«Լսե՛ք այս ուխտի խոսքերը և հայտնե՛ք Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին։


Եվ Տերն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ Օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին,


Այդ մասին իմա՛ց տվեք Հակոբի տանը, թող լսելի դառնա նաև Հուդայի տանը. ասացե՛ք.


Երբ նրանցով փողահարեն, ողջ ժողովուրդը թող հավաքվի Վկայության խորանի դուռը։


Փողահարե՛ք և ամեն բան պատրաստե՛ք, սակայն չի լինի մեկը, որ պատերազմի գնա, որովհետև բարկություն է իջել նրա բազմության վրա”։


Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է


«Երկու կռածո փո՛ղ պատրաստիր, արծաթի՛ց պատրաստիր դրանք։ Դրանք թող ծառայեն քեզ ժողովրդին հավաքելու և բանակների մեկնելն ազդարարելու համար։


Որովհետև երբ անցնի, պիտի վերցնի ձեզ, առավոտից առավոտ պիտի անցնի օրը ցերեկով, իսկ գիշերը չար տարակուսանք պիտի լինի։ Ո՛վ դուք, նեղյալնե՛ր, սովորե՛ք լսել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ